Օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական ներկայացուցիչ Ջերրի Րայսը հայտարարել է, որ հիմնադրամը կոչ է արել Թուրքիայինъ կայունացնել երկրի տնտեսությունը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիայի նոր կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունքում Թուրքիան կարող է հաջողությունների հասնել երկրի տնտեսությունը զարգացնելու և կայունացնելու գործում։ ԱՄՀ...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Ուկրաինան հայց է ներկայացրել Հայաստանի և Ղրղզստանի դեմ ԱՀԿ՝ ուկրաինական արտադրության պողպատե խողովակների որոշ տեսակների վրա հակադեմպինգային մաքսատուրքեր կիրառելու որոշման վերաբերյալ: Մասնավորապես՝ Ուկրաինան բողոքել է, որ Հայաստանը և Ղրղզստանը չեն դադարեցրել ուկրաինական արտադրության պողպատե խողովակների նկատմամբ սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի կիրառումը: Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ...
ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները բացասական են ազդում միջազգային առևտրի ոլորտի վրա և դանդաղ գործողության ռումբ են հանդիսանում՝ ԱՀԿ ռեժիմի ներքո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, ինչպես նաև՝ մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության և Չինաստանի համար` Կոնգրեսում ընտրություններին առնչվող և ներքին քաղաքական այլ խնդիրներ լուծելու համար: «Թվում է, թե որքան շատ է թեժանում ԱՄՆ-ում քաղաքական պայքարը, այնքան ԱՄՆ-ն ավելի կատաղի քաղաքականություն է...
Չինաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) և պահանջել է 7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ առևտրային պատժամիջոցներ սահմանել ամերիկյան արտադրանքի ապրանքների ներմուծման համար, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել է հետևել ԱՀԿ կանոններին: Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։  ԱՀԿ մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմինը կքննարկի ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջի մասին Չինաստանի ներկայացրած հայցն այս տարվա սեպտեմբերի 21-ին։ Հայտնի է, որ Չինաստանի իշխանությունները պահանջել են ԱՀԿ-ից...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ծառայությունների համաշխարհային առևտրի դանդաղում է կանխատեսել 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին։ Սույն թվականի մարտի 11-ին Ժնևում հրապարակված ԱՀԿ զեկույցում նշվել է, որ աճի տեմպերը ավելի ցածր կլինեն, քան 2019 թվականի սեպտեմբերին, և հարկ է սպասել ցուցանիշների հետագա նվազման՝ կորոնավիրուսի պատճառով։ Կազմակերպության...