ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը կոչ է արել հարգանք ցուցաբերել փախստականների և միգրանտների նկատմամբ, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան վերաբերմունք դրսևորել նրանց հանդեպ և չբաժանել փախստականների և միգրանտների երեխաներին ծնողներից։ Ընտանեկան ամբողջականությունը հարգելու և երեխաների շահերը պաշտպանելու կոչը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի կողմից հնչել է, մասնավորապես, ԱՄՆ իշխանությունների հասցեին։ ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձի մամուլի քարտուղարը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ի...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել թուրքական իշխանություններին անհապաղ վերացնել երկրում պահպանվող արտակարգ դրությունը՝ կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններն արդար և անվտանգ անցկացնելու համար։ Նա նշել է, որ այն ընտրությունները, որոնք իրականացվում են երկրի ներսում ժողովրդի ազատության և խոսքի սահմանափակման պայմաններում, չեն կարող արդար և լեգիտիմ լինել: Ապրիլի 19-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին և...
Օրեր առաջ Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի բացումը։ Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի պատվիրակները նոր բանաձև են ընդունել՝ լրագրողների անվտանգության վերաբերյալ: Նրանք դատապարտել են ամբողջ աշխարհի մամուլի ներկայացուցիչների դեմ իրականացվող հարձակումները և բռնության դրսևորումները՝ կոչ անելով քաղաքական գործիչներին չվախեցնել լրագրողներին և չխոչընդոտել նրանց աշխատանքին։ «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների...
Ավելի քան ութ ու կես տարվա քաղաքացիական պատերազմից հետո սիրիական հակամարտության կողմերը առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել: Հոկտեմբերի 30-ին Ժնևում իր աշխատանքն է սկսել սիրիական սահմանադրական հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ պետք է մշակի Սիրիայի մայր օրենքի նոր նախագիծ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը ողջունել է Մոսկվայի և Կիևի միջև բանտարկյալների և կալանավորված անձանց փոխանակումը՝ նշելով, որ դա կարևոր մարդասիրական գործողություն է, և այդ քայլը հույս է տալիս Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման համար: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել պահպանել նույն տրամադրվածությունը և գործողություններ իրականացնել՝ ուղղված խաղաղության...