Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չեն համագործակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ։
«Մենք փակել ենք ԱՄՀ-ի հետ համագործակցության էջը և այլևս վարկ չենք վերցնելու կազմակերպությունից»,- շեշտել է Թուրքիայինախագահը: Վերջինս նաև հավելել է, որ թուրքական լիրայի անկումը չի կարող Անկարայի համար ԱՄՀ-ից վարկ վերցնելու առիթ հանդիսանալ։
«Ժամանակակից Թուրքիան ԱՄՀ-ի հետ համագործակցության կամ այլ տեխնիկական աջակցության կարիք չունի։ Թուրքիայի...
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին։ Վերջինս ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ-ում:
Հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԱՄՀ հետ շարունակական համագործակցությունը և շահագրգռված է կառուցողական գործընկերության հետագա խորացմամբ:...
Օրեր առաջ Եգիպտոսի Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հուլիսին Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ) կազմակերպությունը 2 մլրդ դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Եգիպտոսին։ Նրա խոսքերով՝ Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնել է տրանշ տրամադրել Եգիպտոսին՝ ընթացիկ տարվա մայիսին երկրում ԱՄՀ փորձագետների իրականացրած ստուգումներից հետո։
Այսպիսով, նախատեսվում է, որ այս տարվա հուլիսին Արժույթի միջազգային հիմնադրամը կտրամադրի Եգիպտոսին չորրորդ վարկը։
«Եգիպտոսը հստակ իրականացնում է տնտեսական բարեփոխումների ծրագիրը։ Բարեփոխումների արդյունքները շատ ակնհայտ են,...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այս մասին ասվում է այսօր Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:Այցելության մանրամասները նշված չեն:
Ակնկալվում է, որ իրանական մայրաքաղաք կատարած այցի շրջանակներում կանցկացվի -Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովը՝ նվիրված Սիրիայի հակամարտության կարգավորմանը:
ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2019-ի առաջին 10 ամսվա տվյալներով՝ 7.1% տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվել։
«Գրեթե ակնհայտ է, որ 7% մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու, բայց ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում...