Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանարպետության անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այդ մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:  Ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին, ԴՌ Պետական դուման ընդունել էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը, իսկ դեկտեմբերի 17-ին այն հաստատվել էր Դաշնային ժողովի վերին...
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով խորհրդական Ջեֆրի Ֆելթմանը հայտարարել է, որ միջազգային ահաբեկչությունը ծաղկում է՝ մեծ մասամբ, անդրազգային հանցավոր գործունեությունից, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից և բնական պաշարների անօրինական արդյունահանումից ստացված եկամուտների շնորհիվ: Այդ մասին ՄԱԿ-ի պաշտոնյան ասել է դեկտեմբերի 19-ին՝ հանդես գալով ահաբեկչության և անդրազգային հանցավորության...
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 18-ին բանաձև է ընդունել, որով Անվտանգության խորհրդին առաջարկվում է դիտարկել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում մարդու իրավունքների վիճակը Միջազգային քրեական դատարանի քննությանը փոխանցելու, ինչպես նաև մարդկության դեմ հանցանք գործածների դեմ պատժամիջոցների կիրառման հարցերը: ԿԺԴՀ -ին առնչվող բանաձևին կողմ է քվեարկել 116 երկիր, դեմ՝ 20, ևս 53-ը ձեռնպահ...
Դեկտեմբերի 20-ին նշվում է մարդկանց Համերաշխության միջազգային օրը: Այդ առիթով տարածած իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հիշեցրել է, որ այսօր ողջ աշխարհը միավորվել է՝ 2015 թվականից հետո կայուն զարգացման նոր օրակարգ ձևավորելու համար, որպեսզի վերջ տրվի աղքատությանը, հիվանդություններին և ժամանակակից այլ խնդիրներին: «Անդամ պետությունները, ՄԱԿ-ի կառույցները, փորձագետները,...
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 19-ին վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս մասին հաղորդում է  բելառուսական «Բելտա» գործակալությունը։ Նախքան փաստաթղթի վավերացումը Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով վավերացման վերաբերյալ օրինագիծը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անդամակցումից հետո չի մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ։ «Մենք մտահոգություն ունեինք, որ...