Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, դեկտեմբերի 18-ին վավերացրել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության 2014թ․ մայիսի 29-ի պայմանագրին միանալու պայմանագրի վավերացման մասին» օրինագիծը: Այդ մասին հաղորդում է Ղազախստանի խորհրդարանի պաշտոնական կայքը: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը հսկայական դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և մեր այդ համագործակցությունը նպաստում է...
Դեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման վավերացրել է Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագիրը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Համաձայն գործակալության հաղորդման՝ որոշումն ընդունվել է միաձայն (441 կողմ): Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահների կողմից: Համաձայն պայմանագրի՝...
Հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում է տեղի ունեցել Սիրիայում շարունակաբար վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով օգնական, Արտակարգ օգնության համակարգողի տեղակալ Գյուն-վա Գանը Անվտանգության խորհրդին զեկուցել է Սիրիայում ծանր հումանիտար իրավիճակի մասին՝ նշելով, որ խորացող հակամարտությունը, անապահովությունը և շտապ հումանիտար աջակցություն ցուցաբերելու հնարավորության պակասը շարունակում են...
Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերն աշխարհում չեն պակասել, և այսօր, «առավել, քան երբևէ», այդ դեպքերի արդյունավետ կանխարգելման կարիք կա: Հոկտեմբերի 21-ին նման միտք է հայտնել ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ենթահանձնաժողովի (SPT) նախագահ Մալքոլմ Էվանսը՝ ՄԱԿ-ի սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերով հանձնաժողովին (Երրորդ...
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 15 նոր անդամների ընտրությունը 3 տարի ժամկետով՝ սկսած 2015 թ. հունվարի 1-ից: Առաջին փուլով գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են Ալբանիան, Լատվիան (արևելաեվրոպական երկրների խումբ), Նիդերլանդները, Պորտուգալիան (արևմտաեվրոպական երկրների և Այլ պետությունների խումբ), Գանան, Նիգերիան (աֆրիկյան երկրների խումբ), Բանգլադեշը, Կատարը...