Մայիսի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորել է Իրաքի ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առթիվ։ Նա նշել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS) դեմ տարած ռազմական հաղթանակից հետո այդ ընտրությունները կարող են նոր հաջողություններ բերել երկրին՝ իրաքյան ժողովրդավարական հասարակության ձևավորման համար։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է իրաքցիների, երկրի իշխանությունների, պետական պաշտոնյաների և անվտանգության ուժերի ջանքերը՝ խաղաղ ընտրություններ անցկացնելու գործում։ Նա բարձր...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել թուրքական իշխանություններին անհապաղ վերացնել երկրում պահպանվող արտակարգ դրությունը՝ կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններն արդար և անվտանգ անցկացնելու համար։ Նա նշել է, որ այն ընտրությունները, որոնք իրականացվում են երկրի ներսում ժողովրդի ազատության և խոսքի սահմանափակման պայմաններում, չեն կարող արդար և լեգիտիմ լինել:
Ապրիլի 19-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին և...
Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարկեր ստանալու ժամանակ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի պետությանը հատկացված միջոցներն օգտագործվեն ժողովրդի օգտին և բարեփոխումների իրականացման համար։ Հարկավոր է կանխել միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված միջոցների շահագործումը կոռումպացված պաշտոնյաների կողմից և այդ միջոցներով օֆշորային բիզնեսի ֆինանսավորումը: Ի վերջո, պետք է հիշել, որ պետության պարտքերը վճարվում են պետական բյուջեից:
Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի փորձագետը վերլուծություն կներկայացնի, թե ինչպես...
2018 թվականի մայիսին Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպությանը զեկույց է ներկայացրել, որի համաձայն՝ սույն թվականի ապրիլի 27-ին նա նախաձեռնել է երկաթյա և պողպատե արտադրանքների հանգամանալից հետազոտություն իրականացնել։ Հետազոտության գլխավոր նպատակն է՝ հսկել արտադրանքների ներմուծման ընթացակարգը, պարզել, թե արդյոք ներմուծվող արտադրանքների ծավալները չե՞ն վնասում երկրի էկոնոմիկային և արդյունաբերության աճին, ինչպես նաև այլ հիմնահարցեր։ Այս հետազոտության շրջանակներում ներմուծող, արտահանող և գործընթացին մասնակցող բոլոր կողմերը...
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ այս տարվա մայիսին Ուկրաինայում կստեղծվի անկախ Հակակոռուպցիոն դատարան։
«Մենք ցանկանում ենք արագացնել Ուկրաինայում անկախ Հակակոռուպցիոնդատարանի ստեղծման գործընթացը։ Ես լիովին համոզված եմ, որ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա առաջին կեսին, հավանաբար՝ մայիսին»,- ասել է Պորոշենկոն։ Նա նաև նշել է, որ եթե Ուկրաինան կատարի Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու...