Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ից մինչև 19-ը ԱՄՀ փորձագետների խումբը կայցելի Ուկրաինա։
ԱՄՀ փորձագետների խումբը պատրաստվում է Ուկրաինայում ստուգումներ իրականացնել, քննարկել վերջին շրջանում երկրի տնտեսական զարգացումները և Ուկրաինայի վարած տնտեսական քաղաքականությունը: Փորձագետները նաև բանակցություններ կվարեն՝ ԱՄՀ-ի կողմից Ուկրաինային հերթական վարկ հատկացնելու հարցի շուրջ։
Հիշեցնենք, որ...
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Մհեր Մարգարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Մհեր Մարգարյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- ասված է ՀՀ Նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը 2014 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել...
Ժնևում ավարտվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Ռուսաստանը զեկույց է ներկայացրել՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ։ Քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել խոշտանգումների կիրառումը կալանավայրերում, բարենպաստ պայմաններ ապահովել ազատազրկված անձանց և կալանավայրում ծնված նրանց...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոչ է արել Կիևին հետաքննել Ուկրաինայի Դոնեցկի մարզում գտնվող Իլովայսկ քաղաքում 2014 թվականին տեղի ունեցած ողբերգության արդյունքում կատարված մարդու իրավունքի խախտումները։
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին ուկրաինական գումարտակները Իլովայսկ քաղաքում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ լուրջ կորուստներ են կրել: Այնուհետև, քրեական գործ է հարուցվել, և հետաքննություն է սկսվել։ Ուկրաինայի Գերագույն ռադայի քննչական հանձնաժողովը եզրակացրել է, որ Իլովայսկում տեղի ունեցած...
Ամեն տարի սեպտեմբեր ամսին տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերը լուսաբանվում են մի քանի հազար լրագրողների կողմից։ ՄԱԿ-ի որոշմամբ՝ այս անգամ տարբեր երկրներից Նյու Յորք ժամանած լրագրողները կհետևեն Գլխավոր ասամբլեայի նիստին ՄԱԿ-ի հիմնական շենքից հեռու տեղակայված, գետնի տակ գտնվող բունկերից, ինչը կարող է լրջորեն բարդացնել լրագրողների աշխատանքը: Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի «Թղթակիցների ասոցացիան» և հավելել է, որ նման որոշմամաբ ՄԱԿ-ը փորձում...