Նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ում Հայաստանի նոր մշտական ներկայացուցիչ է նշանակել

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Մհեր Մարգարյանը նշանակվել է  Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Մհեր Մարգարյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- ասված է ՀՀ Նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը 2014 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է ԱԳ ներկայիս նախարար Զոհրաբ Մնացականյանը: