Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Արգենտինայի իշխանությունները համաձայնության են եկել՝ Բուենոս Այրեսին հատկացվող վարկի գումարի չափը բարձրացնելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ Գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը՝ Նյու Յորքում Արգենտինայի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Նիկոլաս Դուխովնեի հետ համատեղ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հիմնադրամի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Արգենտինան  50 մլրդ դոլար գումարի չափով վարկ ստանալու...
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հաստատել է, որ բողոք է ներկայացրել Վենեսուելայի դեմ Միջազգային քրեական դատարան։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում քաղաքականության վերաբերյալ կայացած բարձր մակարդակի քննարկման ժամանակ։  «Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Արգենտինան բողոք է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ Վենեսուելայի իշխանությունների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ»,-...
Իրանը խնդրել է ՄԱԿ-ին դատապարտել Իսրայելին՝ Թեհրանի նկատմամբ սպառնալիքների քաղաքականություն վարելու համար։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նաև խնդրել է ՄԱԿ-ին հսկողության տակ առնել Թել Ավիվի ենթադրյալ միջուկային ծրագիրը։  Այս տարվա սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Խոշրոուն ուղերձ է ուղարկել համաշխարհային կազմակերպությանը։ Ուղերձը հասցեագրված Է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին: «Թել Ավիվում միջուկային զենքի առկայությունը...
Այս տարվա սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին։ Իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ «Ինչո՞ւ 194 երկրներ չեն կարող ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ինչո՞ւ այդ երկրները ռոտացիայի սկզբունքով չեն կարող Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսանալ։...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 26-ից 27-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ԱՀԿ Կլոր սեղանի յոթերորդ համաժողովը՝ կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ։ Միջոցառմանը կմասնակցի ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուն: Կլոր սեղանին հրավիրված են նաև ԱՀԿ անդամ պետությունների նախարարները և դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների պատվիրակությունների...