Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքերով՝ Ռուսաստանը և Չինաստանը կիսում են այն կարծիքը, որ միայն ՄԱԿ-ը կարող է միջազգային վեճերի լուծման հարթակ հանդիսանալ: «Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ​​անդամներն են: Հետևաբար՝ մենք հատուկ առաքելություն ունենք համայն մարդկության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների կայացման գործում: Մենք կարծում ենք, որ միջազգային տարբեր վեճերի և խնդիրների լուծումը կարող է տրվել միայն ՄԱԿ-ի օգնությամբ, և ոչ այլընտրանքային հորինված կամ վիրտուալ կազմակերպությունների միջոցով»,-...
Գերմանիան կողմ է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Կիևում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ:«Մենք աջակցում ենք ԱՀԿ-ին, սակայն կարծում ենք, որ այն պետք է բարեփոխվի, քանի որ երկար տարիներ է կազմակերպությունը փոփոխությունների չի ենթարկվել», - հայտարարել է Մերկելը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Գերմանիան հետևում է ԱՀԿ կանոններին, սակայն չի ընդունում մաքսային լրացուցիչ միջոցների կիրառումը:
Կառավարությունները պարտավոր են պաշտպանել լրագրողներին, վերացնել լրագրողների դեմ իրականացվող հանցագործությունների անպատժելիության երևույթը և դադարեցնել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ թշնամանքի և ատելության սերմանումը: Ամեն տարի նոյեմբերի 2-ին նշվող Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրվա նախօրեին նման հայտարարությամբ հանդես են եկել ՄԱԿ-ի Խոսքի ազատության և անօրինական մահապատժի հարցերով հատուկ զեկուցողները...
Այս տարվա հոկտեմբերի 25-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Ռոդրիգո Ռատոն դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և տեղափոխվել է Իսպանիայի Մադրիդ քաղաքի Սոտո-դել-Ռեալ կալանավայր: Այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարության քրեակատարողական հիմնարկների գլխավոր քարտուղարությունը: 2017 թվականին Դատարանը Ռոդրիգո Ռատոյին մեղավոր է ճանաչել խոշոր չափերի խարդախության համար: 2010 թվականից մինչև...
Ներկայումս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննարկման փուլում է գտնվում տասնյոթ գործ: Այս տարվա սկզբից Դատարանը հինգ նոր գործի քննություն է սկսել։ Երկուսը վերաբերում են մինչև դատավարության ավարտը ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին երկրների ներկայացրած պահանջին։ Երկու հայց ներկայացվել է Իրանի և Պաղեստինի կողմից՝ ԱՄՆ-ի դեմ: Սակայն ընդունու՞մ է, արդյոք, Վաշինգտոնն իր դեմ ներկայացված հայցերը քննելու Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը:...