ՀՀ կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց հավանություն տալ «Քաղաքացիական և  քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս արձանագրությունը ստորագրվել է 1989 թ. դեկտեմբերի 15-ին: Արձանագրությունը ստորագրել է 38 պետություն, ուժի մեջ է...
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով նոր համակարգող։ Աբելյանն ավելի վաղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի Գլխավոր վեհաժողովի և կոնֆերանսների կառավարման հարցերով տեղակալ: Հիմա նա պատասխանատու է ամբողջ Քարտուղարությունում բազմալեզվության սկզբունքի ընդհանուր պահպանման համակարգման համար:
Չինաստանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) Վաշինգտոնի կողմից Չինաստանից ներմուծման վրա սահմանված նոր սակագների ուժի մեջ մտնելուց հետո։ «Ամերիկյան սակագները լրջորեն խախտում են Օսակայում երկու երկրների առաջնորդների կողմից ձեռք բերված կոնսենսուսը»,-հայտարարել է Պեկինի առևտրային նախարարությունը՝ խոսելով հունիսին տեղի ունեցած առևտրային քննարկումների...
Բռնությամբ անհետացումը հաճախ օգտագործվում է որպես համայնքներում ահաբեկչության տարածման ռազմավարություն: Ժամանակին լինելով հիմնա­կանում ռազմական բռնապետությունների հետևանքը՝ բռնությամբ անհետա­ցումը դարձել է համաշխարհային խնդիր: Բռնությամբ անհետա­ցած անձանց միջազգային օրն ընդգծում է այս երևույթի առաջացրած վտանգվածությունն աշխարհում և դրա ազդեցությունը ոչ միայն անհետա­ցած­ների հարազատ­նե­րի, այլև նրանց համայնքների և ամբողջ հասարակության վրա:...
Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Քաշմիրի շուրջ վեճը լուծելու են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի օգնությամբ։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Հնդկաստանը Քաշմիրի տարածաշրջան դաշնային կառավարություն է մտցրել՝ վերացնելով տարածաշրջանի հատուկ ինքնավար կարգավիճակը: Պակիստանն իր հերթին ընդհատել է առևտրի և տրանսպորտի կապերը և վտարել է Հնդկաստանի դեսպանին երկրից: Այժմ Պակիստանը ցանկանում...