Դիմումատուն՝ «Եվրոմակ Մետալ» ՍՊԸ ընկերությունը, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, որը հիմնվել է Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում և զբաղվել է մետաղի ջարդոնի առուվաճառքի գործունեությամբ։ 2017 թվականին Դիմումատու ընկերությունը դուրս է եկել Բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի ռեեստրի հաշվառումից և դադարեցրել է իր գործունեությունը։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ընկերությունից Ավելացված արժեքի հարկ գանձելու որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է նախկինում Ավելացված...
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Ավետիք Էլոյանը:
Կառավարության նիստի ժամամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 8-ին տեղի ունեցած նիստի ժամաման ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ազատվել էր պաշտոնից:
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստը, որի ժամանակ գործադիրը մասնակի ընդունեց Աժ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի, Վահրամ Բաղդասարյանի և Գագիկ Մելիքյանի հեղինակած օրենքի նախագիծը:
Նախագիծը վերաբերում է անհատ տաքսու վարորդների լիցենզավորման պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից ազատելուն:
Նախագծով առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց...
Քիչ առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ որոշեց մասնակի բավարարել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանի բողոքը։
Վճռաբեկ դատարանը որոշեց գործն ուղղարկել Առաջին ատյանի դատարան՝ կրկին դատաքննության, իսկ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխվեց ԱԺ պատգամավորների երաշխավորությամբ։
Ազատ արձակվեցին նաև սույն գործով մյուս ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը և...
Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը նոր պաշտոն է ստացել:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Հիշեցնենք, որ վերջինս հրաժարական էր տվել հունիսի 6-ին: