Կառավարության որոշմամբ Ավետիք Էլոյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Ավետիք Էլոյանը:

Կառավարության նիստի ժամամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 8-ին տեղի ունեցած նիստի ժամաման ՀՀ քաղաքաշինության  պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ազատվել էր պաշտոնից: