Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ այս տարվա մայիսին Ուկրաինայում կստեղծվի անկախ Հակակոռուպցիոն դատարան։ «Մենք ցանկանում ենք արագացնել Ուկրաինայում անկախ Հակակոռուպցիոնդատարանի ստեղծման գործընթացը։ Ես լիովին համոզված եմ, որ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա առաջին կեսին, հավանաբար՝ մայիսին»,- ասել է Պորոշենկոն։ Նա նաև նշել է, որ եթե Ուկրաինան կատարի Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու...
Այսօր քննարկման է դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով  սահմանվել է, որ պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտում պարտապանի կողմից իրականացվող հայտարարագրման գործընթացը՝ բացառությամբ այն դեպքի, երբ արգելանքը կիրառված է արտահանվող ապրանքի նկատմամբ: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության...
Ս.թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 10:00-ին Բեսթ Վեսթերն հյուրանոցի հանդիսությունների սրահում կմեկնարկի Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում միջազգային գիտաժողովը, որը կազմակեպել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Գիտաժողովը կազդարարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ձեռնարկված ՀՊՄՀ-Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) միջև գործընկերության պաշտոնական ավարտը, որի ընթացքում կամփոփվեն իրականացված լայնածավալ...
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամաով հետ է կանչվել Ուկրաինայում այաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:  
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, սակայն ամբաստանյալները չէին բերվել դատարան։ Նիստերին քարտուղարը հայտնեց, որ ամբաստանյալները չեն ներկայացել դատարան, ինչին արձագանքեց «Սասնա ծռեր»-ի անդամ Կարո Եղնուկյանը: «Ի՞նչ է նշանակում չեն ներկայացել դատարան, կարո՞ղ է պետք է «Յանդեքս» կանչեին գային»,- իր խոսքում նշեց նա: Դատարանը՝...