Ավտովթար Թալինում. կա զոհ

Մարտի 11-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Թալին քաղաքի Խանջյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը` 1954 թ. ծնված Գրիգոր Տոնոյանը, տեղում մահացել է, իսկ նրա 2 ուղևորները և «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Կատարվում է քննություն: