ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Այսպես, Ա. Կ.-ն 2016թ.-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների...
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն անդրադարձել է այսօր «Հրապարակ» լրատվական կայքի այն տեղեկատվությանը՝ համաձայն  որի «Արմավիր»ՔԿՀ-ի 20 դատապարտյալ հացադուլ է հայտարարել: «Այսօր՝ հուլիսի 18-ին,  «Հրապարակ» լրատվական կայքը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 20 դատապարտյալ հացադուլ է հայտարարել համաներման իրենց պահանջին արձագանք չստանալու պատճառով: Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 17.07.2018թ.-ին Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մեկ այլ ծառայողի` Ս. Թ.-ի հետ խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների...
Հուլիսի 17-ին Սեֆիլյանի գործով կալանավորված Արթուր Մովսիսյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին տեղեկանում ենք Արթուր Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի ֆեյսբուքյան էջից: «Ես՝ քաղբանտարկյալ Արթուր Մովսիսյանս, հայտարարում եմ անժամկետ հացադուլ, որով ուզում եմ վարչապետի, նոր կառավարության, ԲԴԽ-ի և հանրության ուշադրությունը հրավիրել երկրի իշխանության ճյուղերից մեկի՝ դատական համակարգի և մասնավորապես վճռաբեկ դատարանի...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր...