Մարտի 13-ին Երևանում կայացավ «Հայացք դեպի արբիտրաժ. արդյունավետ միջոց բիզնեսի համար» խորագրով իրազեկության բարձրացման համաժողովը շահագրգիռ կողմերի համար։ Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական ​​բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում: Միջոցառման նպատակը Հայաստանում արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգի վերաբերյալ տեղեկատվության ներկայացումն էր գործարար միջավայրին։...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ավագ օպերլիազոր Արտյոմ Սերոբյանն ավտոմեքենայով երթևեկելիս խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այսպես, 2018թ. փետրվարի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ա. Սերոբյանն իր անձնական...
2018 թվականի առաջին կիսամյակում էապես ավելացել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի թիվը, ինչի պայմաններում աճել է նաև ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։ Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գտնվել է 12622 քրեական գործ: Այս ցուցանիշը գերազանցում է վերջին 4 տարիների...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Վահագնի թաղամասում գտնվող մի շարք տներից, այդ թվում՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի տանից, կատարված հափշտակության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018թ. հունվարի 12-ին` ժամը 23:50-ին, ահազանգ էր ստացվել՝ Վահագնի թաղամասի տներից մեկում կատարված գողության...
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ և որակյալ բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով կստեղծվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:  Այս մասին ՀՀ կառավարության մարտի 1-ին հրավիրված նիստում  նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ գործող համակարգում կա սկզբունքային խնդիր, այն է՝ բժշկական անձնակազմի...