2019 թվականից սկսած Չինաստանը կհանդիսանա ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշորագույն երկիրը՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին գումար փոխանցող երկրների շարքում։ Այսպիսով, 1980 թվականից ի վեր Չինաստանն այդ ցուցակում առաջ կանցնի Ճապոնիային առաջին անգամ: Առաջիկա երեք տարիների ընթացքում ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին Չինաստանի ներդրումը կկազմի ընդհանուր բյուջեի 12.01 տոկոսը։ Այս մասին վկայում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաղորդած տեղեկությունները: Բացի այդ, Ճապոնիայի կողմից փոխանցվող գումարի չափը կկրճատվի 9.68 տոկոսից մինչև 8.56 տոկոս: Առաջիկա...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր և սահմանափակումներ սահմանել այն պետությունների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի հետ «արդար առևտրային գործարք» չեն կնքել:«Սահմանված մաքսատուրքերի շնորհիվ ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է գանձում: Դա նաև լավ է բանակցային գործընթացի տեսանկյունից, քանի որ եթե որևէ երկիր մեզ հետ արդար առևտրային գործարք չի կնքել, ապա մենք պետք է նոր մաքսատուրքեր սահմանենք այդ երկրի նկատմամբ: Ամեն դեպքում, նոր աշխատատեղեր և ձեռնարկություններ կստեղծվեն:...
Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Դատավորները հեռացել են դատական նիստերի դահլիճից՝ Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործը քննարկելու և մինչև դատավարության ավարտը ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու մասին որոշում կայացնելու համար։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցըվերաբերում է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների...
Վենեսուելան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ վենեսուելական ապրանքների ներմուծման համար սահմանված պատժամիջոցների վերաբերյալ: Վենեսուելան կարծում է, որ սև ցուցակում հայտնված ֆիզիկական անձանց ուղևորությունների վրա կիրառվող արգելքը և առևտրային սահմանափակումները խախտում են ԱՀԿ կանոնները: Բացի այդ, Վենեսուելան պնդում է, որ վենեսուելական արտադրանքի ապրանքների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից սահմանված որոշ օրենքներ և կանոններ հակասում են 1994 թվականի Սակագների և առևտրի մասին գլխավոր համաձայնագրին։ Իր ներկայացրած բողոքում Վենեսուելան նաև անդրադարձել է ոսկու վաճառքի վերաբերյալ ԱՄՆ-ի սկզբունքին և թվային արժութային...
Բելառուսը մտադիր է մինչև 2020 թվականի սկիզբն ավարտին հասցնել 2016 թվականից իրականացվող բանակցությունները՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության վերաբերյալ։  2016 թվականից Բելառուսը ակտիվ բանակցություններ է վարում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետություն դառնալու նպատակով։ «Մենք ակնկալում ենք արագացնել բանակցությունների գործընթացը և 2019 թվականի ավարտին անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը», - հայտարարել է Ուկրաինայի Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Դմիտրիյ Կրուտոյը։ Նա նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ակտիվ...