Վենեսուելան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ԱՀԿ

Վենեսուելան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ վենեսուելական ապրանքների ներմուծման համար սահմանված պատժամիջոցների վերաբերյալ:

Վենեսուելան կարծում է, որ սև ցուցակում հայտնված ֆիզիկական անձանց ուղևորությունների վրա կիրառվող արգելքը և առևտրային սահմանափակումները խախտում են ԱՀԿ կանոնները: Բացի այդ, Վենեսուելան պնդում է, որ վենեսուելական արտադրանքի ապրանքների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից սահմանված որոշ օրենքներ և կանոններ հակասում են 1994 թվականի Սակագների և առևտրի մասին գլխավոր համաձայնագրին։

Իր ներկայացրած բողոքում Վենեսուելան նաև անդրադարձել է ոսկու վաճառքի վերաբերյալ ԱՄՆ-ի սկզբունքին և թվային արժութային գործարքների նկատմամբ ԱՄՆ-ի խտրական վերաբերմունքին։ Կարակասը նաև դիմել է ԱՀԿ՝ Վաշինգտոնի հետ սույն բողոքի վերաբերյալ խորհրդակցություններ իրականացնելու պահանջով։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ընդլայնել է Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը։ ԱՄՆ-ի սև ցուցակի մեջ է հայտնվել 7 ֆիզիկական անձ, 23 ընկերություն և մեկ ինքնաթիռ: ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Վենեսուելայի նկատմամբ սահմանափակումներ և պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացվել է օրինական հիմքերի առկայությամբ, քանի որ վենեսուելական ընկերությունները և տեղի պաշտոնյաները ներգրավված են արժութային կոռուպցիոն գործարքների մեջ։