Առաջարկվում է Երևանի օրը՝ որպես տոն օր, ամրագրել օրենքով

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: Առաջարկվում է Երևանի օրը՝ որպես տոն օր, ամրագրել օրենքով եւ Հայաստանի Հանրապետությունում նշել յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Երեւանի տոնը չի համարվի ոչ աշխատանքային օր:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող օրինագծերի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համապատասխան շտկումներ անելու պայմանով: