2014 թվականից ի վեր Դոնբասի ավելի քան երեք հազար խաղաղ բնակիչ զինված հակամարտության զոհ է դարձել: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ը: «Սպանվել է ավելի քան 3330 քաղաքացի»,-նշվել է կազմակերպության Twitter-ի էջում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավորվել է մոտ 9 հազար մարդ, շրջանի 1.3 միլիոն քաղաքացիական անձինք...
Կառավարությունները պարտավոր են պաշտպանել լրագրողներին, վերացնել լրագրողների դեմ իրականացվող հանցագործությունների անպատժելիության երևույթը և դադարեցնել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ թշնամանքի և ատելության սերմանումը: Ամեն տարի նոյեմբերի 2-ին նշվող Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրվա նախօրեին նման հայտարարությամբ հանդես են եկել ՄԱԿ-ի Խոսքի ազատության և անօրինական մահապատժի հարցերով հատուկ զեկուցողները...
Այս տարվա հոկտեմբերի 8-ին և 9-ին տեղի կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ Բելառուսը պետք է զեկույց ներկայացնի։ Նիստի ժամանակ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի իրականացման մասին իրենց զեկույցները կներկայացնեն նաև Բելիզը, Բուլղարիան, Գվինեան, Սուդանը և Սենթ Վինսենթ և Գրենադինները։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի փորձագետներին հետաքրքրում է Բելառուսում բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումների,...
Ժնևում ավարտվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Ռուսաստանը զեկույց է ներկայացրել՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ։ Քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել խոշտանգումների կիրառումը կալանավայրերում, բարենպաստ պայմաններ ապահովել ազատազրկված անձանց և կալանավայրում ծնված նրանց...
ՄԱԿ-ի փորձագետներն Ուկրաինայի մի քանի շրջաններում ուսումնասիրություններ են իրականացրել և նոր զեկույց են ներկայացրել, որի համաձայն՝ այսօր երկրի ժողովրդի համար առավել սուր խնդիրներ են հանդիսանում աղքատությունը, գործազրկությունը, կոռուպցիան, հարբեցողությունը և թմրամոլությունը: ՄԱԿ-ի փորձագետներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Ուկրաինայի արևելքում հակամարտության արդյունքում առավել տուժած շրջանների վրա: Բնակչության հետ իրականացված հարցումների...