1. ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ
1.1. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ (04-Հ-3.2-10) Նշված մասնագետը կատարում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ամբողջական հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրս գրման ներկայացում: Իրականացնում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա համայցեր, հիվանդության պատմագրերում կատարելով համապատասխան գրառումներ: Ճիշտ և ժամանակին առաջարկություններ է ներկայացնում դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով հայտերի վերաբերյալ: Սահմանված կարգով պահպանում է բժշկական փաստաթղթերը, դեղերը և բժշկական պարագաները:
Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է` – առողջապահություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
2. ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ
2.1 Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ /հոգեբան/ ծածկագիր՝ (04-Հ-2.3-32)
Մասնակցում է բաժնի կողմից իրականացվող հոգեբանական աշխատանքների իրականացմանը, իրականացնում է այցեր հոգեբանական օգնության կարիք ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալներին, կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ հոգեկան հիվանդության նախանշանների, սահմանային վիճակների կամ ինքնավնասման հակումների առկայության դեպքում այդ մասին անհապաղ զեկուցում է բաժնի պետին, իրականացնում է քրեակատարողական հիմնարկներում հացադուլ, ինքնավնասում, ինքնախեղում կատարած կալանավորված անձնաց և դատապարտյալների ընդունելություն, տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
-հոգեբանական մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
1-2 կետերում նշված պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է` իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
– անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
– համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
– անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպեu նաև իր պաշտոնի անձնագրով նախատեuված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում Մրցույթը կկայանա 10 .07.2014թ.` ժամը 14.30-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության շենքում (ք. Երևան, Արշակունյաց 63):
Դիմող ՀՀ քաղաքացիները վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
*գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
*քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
*հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ. *հայտարարություն`քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի /լեզուների/ տիրապետման մասին.
*արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
*մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի,
*անձնագրի պատճեն:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 20.06.2014թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-21):
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները չեն վերադարձվում:
Աղբյուրը՝ http://moj.am/announcements/view/article/60#sthash.KBaL2612.dpuf