Հայտնաբերվել է 2156 կգ կանեփի զանգված

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 8-ից 9-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2156 կգ կանեփի վայրի աճած զանգված:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 7 հետախուզվող, 2 հրազեն, տարբեր տրամաչափի 148 փամփուշտ, 2 նռնակ: