Կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Վարչապետը  հանձնարարական է տվել  Հայաստանում 2018 թվականին Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու վերաբերյալ էր: Գործադիրի ղեկավարը նշել է, որ վերջերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում ներկայացվել է Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն։

 «Փաստ է, որ մենք ունենք դա առավել հասանելի դարձնելու խնդիր։ Այդ իսկ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»,-ասել է Կարեն Կարապետյանը։

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին մեկշաբաթյա ժամկետում մշակել Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ նախատեսելով հանձնաժողովի կազմը ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման կազմակերպչական և հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների կազմակերպման իրականացումը կվերապահվի Հայաստանի զարգացման հիմնադրամին: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել տնտեսական և ներդրումային հարթակ, որտեղ պարբերաբար կներկայացվեն Հայաստանի զարգացման տեսլականը, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ կքննարկվեն կառավարության մոտեցումներն ու պատկերացումները, ինչպես նաև կներկայացվեն իրագործվող և նախատեսվող նախագծերը: