ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին ընդունել է 4 որոշում:
ՀՀսահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1163)
Քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262-րդ հոդվածի 4-րդ ենթակետի եվ 4264-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1164)
1951 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված` միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1165)
2014 թվականի մարտի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության ևՍերբիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1166)
1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: