Ոստիկանության պաշտոնական հաղորդմանբ, երեկ երեկոյան ժամը 23-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Վանաձորի Տերյան փողոցի 7 շենքից իրենց մոտ է տեղափոխել 1997 թ. ծնված Սյուզաննա Ս.-ին, 1973 թ. ծնված Օսաննա Դ.-ին և 1966 թ. ծնված Սամվել Ս.-ին:
Նրանք հայտնել են, որ թունավորվել են տանը, հանդամասից հավաքած և պատրաստած սունկ ուտելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն: