Այսօր ԱԺ-ում քննարկվեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՍԴ անդամի թափուր տեղի համար դատավորների ընդհանուր ժողովը առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:
Եզրափակիչ ելույթում Ելիզավետա Դանիելյանը հայտնեց, որ իր համար շատ կարևոր է այն աշխատանքը, որով ինքը ծառայում է հանրությանը:
Տիկին Դանիելյանը նշեց, որ ՀՀ ՍԴ դատավորի պաշտոնը հանդիասնում է դատավորի աշխատանքային գործունեության բարձրագույն աստիճանը. «Ուստի այդ բարձր կոչումը ստանձնելու դեպքում խորհին հարգանքով և մեծագույն ջանասիրությամբ, մասնագիտական ողջ կյանքիս ընթացքում ձեռք բերված գիտելիքներս ու փորձառությունները, որոնք քայլ առ քայլ ձևավորվել են կներդնեմ և կշարունակեմ ներդնել արդարադատության ոլորտում»:
Անդրադառնալով դատավորի ճանաչված լինելու հանգամանքին Ելիզավետա Դանիելյանը հայտնեց, որ դատավորը հասարակության այն ներկայացուցիչն է, որի ճանաչված լինելը պարտադիր չէ:
«Ես չեմ գտնում, որ դատավորը պետք է շատ ճանաչված լինի որպես անձ: Դատավորը չպետք է անպայման հասարակական կարծիքով ղեկավարավի իր գործունեության մեջ: Դատավորը չի կարող արձագանքել բոլոր քննադատություններին, որոնք հնչում են դատական իշխանության հասցեին: Ինձ համար կարևոր է իմ մասնագիտական արժանապատվությունը, իմ դիրքորոշումը և այն աշխատանքը, որը ես կատարում եմ ծառայելով Հայաստանի Հանրապետությանը»,- իր խոսքում նշեց նա:
Հավելենք, որ ՍԴ դատավորն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդով, իսկ քվեարկության տեղն ու ժամը կներկայացվի փոքր-ինչ ուշ: