Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցած միջազգային քրեական իրավունքին նվիրված համաշխարհային դատախաղ-մրցույթում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը` հետևում թողնելով Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների թիմերին:
Հաղթանակած թիմը կազմվել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի տարբեր մասնագիտացումների ուսանողներից: Թիմի մարզիչը նույն ֆակուլտետի Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանն է:
Առաջիկայում կներկայացնենք մանրամասներ դատախաղից և հաղթող թիմի տպավորությունները:
6,088 դիտում