Ապոստիլի ձևաթուղթն այսուհետ կտրամադրվի անգլերենով

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդում է.
2017 թ. Հուլիսի 22-ից ՀՀ արդարադատության նախարարություն
Կողմից տրամադրվող միջազգային վավերացման (ապոստիլ) ձեւաթուղթը կտրվի միայն անգլերենով:
«ՀՀ արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 10-ի թիվ 521 հրամանում փոփոխություններ կատարելու մասին »334-Ն հրամանով կատարված այս փոփոխության արդյունքում քաղաքացիները այլեւս ստիպված չեն լինի նյութական եւ ժամանակային լրացուցիչ ռեսուրսներ ծախսել և հայալեզու ձևաթուղթը տալ նոտարական թարգմանության, այն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի կոնվենցիային միացյալ երկրներ ներկայացնելու համար:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն