Սահմանային միջադեպերի առիթով հարուցված քր. գործի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչությանը

prosecutorՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն օգոստոսի 28-ին այցելել է Տավուշի մարզ, որտեղ փակ խորհրդակցություն է անցկացրել դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, տարածքային կառավարման մարմինների, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մարզային ղեկավարների հետ:  Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարուցված քրեական գործերի քննության ընթացքին,  առանձնահատկություններին, նմանատիպ դեպքերին պատշաճ  քրեաիրավական գնահատական տալուն,  ինչպես նաև դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր:

ՀՀ պետական սահմանի մի շարք տեղամասերում վերջին շրջանում արձանագրված միջադեպերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով,  ներառյալ հոդված 389-ը (Միջազգային ահաբեկչություն), հարուցված  քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը, որտեղ ստեղծվել է համապատասխան քննչական խումբ:

Աղբյուրը` www.genproc.am.