Մեղադրվում է փաստաթղթեր և կնիքներ կեղծելու մեջ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 19-ին, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Վերոնիկա Զ.-ն, որը  ըստ ոստիկանության՝ 2016 թ. մարտի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքներով: