Հափշտակություն կատարողը ձեռբակալվել է

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 20-ին, ժամը 13.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նարեկ Ա.-ն Մասիս քաղաքի 2-րդ փողոցի սկզբնամասում 1971 թ. ծնված Անժելա Կ.-ի ձեռքից բացահայտ հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել են բջջային հեռախոս, 7 գ կշռով ոսկյա վզնոց և 10.000 դրամ՝ պատճառելով մոտ 210.000 դրամի նյութական վնաս:

ՀՀ ոստիկանությունից հաղորդում են, որ վերոնշյալ անձի կողմիվ հափշտակված իրերը մասամբ առգրավված է:

Նարեկ Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: