Նախնական տվյալներով՝ 2018թ․ հունիսի 30-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, 1979 թ. ծնված Մ.Դարբինյանի վարած «Վազ 21 074» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում բախվել է ավտոճանապարհի աջ կողնակում կայանված Վ.Սաթունցին պատկանող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով 4 անձ մահացել է, ևս երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Զոհերի թվում են «Գազ 53» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1979թ. ծնված Մարինե Հարությունյանը և նրա երկու անչափահաս որդիները՝ ծնված 2003 և 2008թթ., վարորդի կինը՝1981 թ. Մելինե Ադունցը։ Վարորդը և նրա անչափահաս որդին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: