Նախագահը հրամանագրեր է ստորագրել

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապե-տության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Սիրեկանի ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

***

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ Արման Էռնեստի ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

***

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապե-տության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապե-տության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Տիգրանի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ