ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի` «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 2018/2019 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է 15 տեղ: Ուսման տևողությունը 2,5 տարի է, ուսուցման կիսամյակային վարձավճարը` 250.000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչև նրանց որպես մագիստրատուրայի 1-ին կուրսի...
Այսօր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ստուգման գրքույկը՝ «Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։ 1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ...
Այսօր Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արփի Մերասի և «Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը, որի ժամանակ իրավապաշտպան Մարինա Պողոսյանն արդարացվեց: Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն...
Վերլուծությունը` «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Գոհար Գևորգյանի և իրավաբան Սաթիկ Ղիմոյանի հետ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում կարմիր գծերով գետնանշված, վճարովի կայանատեղերում կայանելու համար սահմանված տեղական տուրքը չվճարելու իրավախախտումների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական տույժերի նշանակման գործընթացը: Իրավական երկակի կարգավորումների առկայությունը, ...
Սյունիքի մարզի բնակչուհին երեխային   վաճառելու փորձ է կատարել, սակայն հոգեճնշող վիճակում վերջինիս դիտավորությամբ սպանել է:  2017թվականի հունիսի 22-ին նախաքննության մարմինը Էմիլիա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-168 հոդվածի 1-ին մասով և 106 հոդվածով, որ նա, 2017 թվականի մայիսի կեսերին, իրեն պատկանող բնակարանում 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի վերանորոգում...