ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան հայտարարում է ընդունելություն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի` «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 2018/2019 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է 15 տեղ:

Ուսման տևողությունը 2,5 տարի է, ուսուցման կիսամյակային վարձավճարը` 250.000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչև նրանց որպես մագիստրատուրայի 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչև փաստաթղթերը հանձնելը: Մագիստրատուրայի ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը և ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության մագիստրոսի աստիճան և տրվում պետական նմուշի դիպլոմ: