Հուլիսի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու համար իր կողմից իրականացված հստակ գործողությունների վերաբերյալ։  2017 թվականի ապրիլի 19-ին Միջազգային դատարանը կարգադրել է Ռուսաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ղրիմի Մեջլիսի գործունեությունը վերսկսելու համար։ Մասնավորապես՝ Միջազգային դատարանը հրամայել է վերացնել Ղրիմի թաթարների նկատմամբ Ռուսաստանի կողմից...
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ Փարիզում արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ բավարարել է 2016 թվականի օգոստոսին Ռուսաստանի դեմ «Օշադբանկի» ներկայացրած բողոքը՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետևանքով բանկին պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ։ Փոխհատուցման գումարը կազմել է 1.3 մլրդ․ դոլար՝ գումարած այն տոկոսները, որոնք պետք է ավելանան այդ գումարին մինչև փոխհատուցման փաստացի...
ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոն իր վրդովմունքն է հայտնել ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի կապակցությամբ, որի քննությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է այս տարվա օգոստոսի 27-ին։ Հայցը վերաբերում է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի...
Ընթացիկ տարվա հուլիսի 23-ին ՄԱԿ-ի Արդարդատության միջազգային դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեմ Կատարի ներկայացրած հայցը։ Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Միջազգային դատարանը վճռել է, որ՝ 2017 թվականի հունիսին ԱՄԷ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների արդյունքում երկրից արտաքսված բոլոր կատարցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց նախկին բնակավայր և միանալ իրենց ընտանիքներին, ...
Իրանը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կողմից կայացված որոշման վերաբերյալ։  Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Վերջինս հայտարարել է, որ Իրանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Արդարադատության միջազգային դատարան՝ ապօրինի կերպով երկրորդ անգամ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար ԱՄՆ...