Գլխավոր Միջազգային Արդարադատության միջազգային դատարան

Արդարադատության միջազգային դատարան

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը օգոստոսի 11-ին այց է կատարել Արդարադատության միջազգային դատարան: Այցելությունն սկսվել է Անվտանգության խորհրդի և Միջազգային դատարանի նախագահների անձնական հանդիպումով: Հանդիպման ժամանակ քննարկվել են բազմաթիվ ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում էին Միջազգային դատարանի կարևորությունը, դատարանի դերին, Անվտանգության խորհրդի հետ վերջինիս կապին, և կողմերի համար ընդհանուր նշանակություն ունեցող...
Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում գործ է նախաձեռնել Միացյալ Նահանգների դեմ՝ 1955 թվականին երկու կողմերի միջև կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» (այսուհետ՝ «1955 թվականի Պայմանագիր») խախտելու առնչությամբ։ Դիմումատուն պարզաբանում է, որ ԱՄՆ-ն՝ երկար տարիներ մատնանշելով Իրանին՝ որպես ահաբեկչությունը հովանավորող Պետություն (ինչը բազմիցս ամբողջովին հերքվել...
Ուկրաինան գրավոր մեկնաբանություններ և դիտողություններ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` Ռուսաստանի կողմից ներկայացված առարկությունների վերաբերյալ։  Ավելի վաղ հայտարարվել է, որ 2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Ռուսաստանն...
Այս տարվա սեպտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է Միացյալ Թագավորության դեմ Մավրիկիոսի ներկայացրած հայցի քննությունը։  Մավրիկիոսը հայց է ներկայացրել Միջազգային դատարան՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագը բրիտանական իշխանություններից վերադարձնելու պահանջի վերաբերյալ։ Միջազգային դատարանում Մավրիկիոսն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով դատավարությանը Մավրիկիոսի շահերը կպաշտպանի նաև Կիպրոսի Գլխավոր դատախազը։ Նշենք, որ Չագոս արշիպելագը գտնվում է Հնդկական օվկիանոսում։ 1966 թվականից մինչև 1973 թվականը Չագոսի մշտական բնակիչները...
Հունիսի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում անցկացված զուգահեռ քվեարկության արդյունքում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր է ընտրվել Յուջի Իվասավան։ Նորանշանակ դատավորն ազգությամբ ճապոնացի է, մասնագիտությամբ՝ իրավաբան: Այս արտահերթ ընտրությունները պայմանավորված են 2009 թվականին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր նշանակված Հիսասի Օվադայի վաղաժամ հրաժարականով։ Վերջինս նույնպես ազգությամբ ճապոնացի է։ 85-ամյա նախկին դատավորի որոշումը պայմանավորված է իր տարիքով և այն առիթով, որ վերջինիս դուստրը շուտով դառնալու է Ճապոնիայի կայսրուհի: ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նորանշանակ դատավորը՝ Յուջի Իվասավան, ծնվել է 1954 թվականին, ավարտել...