Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քնարկվեց կառավարության ներկայացրած ծրագիրը, որի ժամանակ պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հանդես գալ ելույթներով: Այնուհետև տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքում՝  62 կողմ և 39 դեմ  ձայներով, կառավարության ծրագիրն ընդունվեց: Եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ամենավտանգավոր բանը քննադատությունը վանելն է: «Այո, սա...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանի գործով նիստի ժամանակ դատավորը որոշում կայացրեց վերջինիս խափանման միջոց կալանավորը փոխարինել ստորագրությամբ չհեռանալու մասին այլընտրանքային խափանման միջոցով: Հիշեցնենք, որ նիստերը տեղի էին...
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին ներկայացվեց «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանի...
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հրմանագրում ասվում է՝ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ...
Հունիսի 12-ին Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ երկու կոնվենցիաների ենթադրյալ խախտումների համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է լրատվամիջոցներին, որ Ուկրաինան կներկայացնի Ռուսաստանի դեմ հայցը ընթացիկ տարվա հունիսի 12-ին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան և «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան։ Ուկրաինայի արտգործնախարարը հավելել է, որ Ուկրաինան...