Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց Սյունիքի և Արմավիրի մարզպետներ նշանակելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը Սյունիքի մարզպետ: Նշենք, որ զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը:
ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը՝ սեփական դիմումի համաձայն, ազատվեց զբաղեցրած պաշտոնից, այսօր այս որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Նշենք, որ Շահինյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից:  
Անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սկագինը առաջիկայում կնվազի 10 դրամով, այսօր այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գիրգորյանը: Վերջինս նշեց, որ տարեվերջին կգնահատեն էներգետիկ համակարգի հնարավորությունները և հաշվի առնելով բոլոր ռիսկերը, կարծում են, որ կարող են սակագների հետ կապված փոփոխություններ իրկանացնել անապահով ընտանիքների մասով,...
Քիչ առաջ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ երեկ ինքը անդիպում է ունեցել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ և եկել են համաձայնության, ըստ որի՝ ոստիկանության կողմից, լուսաձայնային նռնակներն այլևս չեն օգտագործվի խաղաղ ցուցարարների նկատամամբ: Իսկ պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ հայտնեց, որ իրենք քիչ հետո պատրաստվում են երաշխավորություն ստորագրել «Սասնա ծռեր»...
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել է իր լիազորությունները դադարեցնելու մասին: «Քաղաքական նոր իրողությամբ և Հայաստանի նոր կառավարության որոշմամբ պայմանավորված՝ դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները: Իմ պաշտոնավարման շուրջ մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել Սյունիքի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին մարզում գործազրկության կրճատմանը, համայնքների...