գազատար,երկաթուղի,Թուրքիա,Իրան,Հայաստան,Նորդուզ-Մեղր

Նուրդուզ

«Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործման համաձայնագիրը շատ մեծ առաջընթաց է Հայաստանի համար». իրանագետ

«2015թ. Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները կազմել են 120-130 մլն դոլար, նավթի առևտուրը չհաշված, այնինչ 2016թ. արդեն իսկ զգալի աճ է նկատվել: Դա պայմանավորված է անցած տարի 2 երկրների միջև համաձայնագրի կնքմամբ (2016թ  դեկտեմբերի 5—ին, Իրանի և Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրվեց, այդ  փաստաթուղթը նախատեսում էր համագործակցություն էներգետիկայի, էլեկտրականության փոխանակման, բնական գազի, Արաքս գետի բնապահպանական հարցերի, բանկային և ապահովագրության,

Շարունակել կարդալ

Մերկել

Գերմանիայի հարաբերությունները Թուրքիայի հետ սրվո՞ւմ են

Գերմանիայի կանցլեր Անգելա մերկելը կողմ է Թուրքիային նկատմամբ քաղաքականության  վերանայելուն, որն ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Զիգման Գաբրիելը։

«Թուրքիայի դեմ ուղղված միջոցներ կիառելը,  հայտարարված արտաքին գործերի նախարարի կողմից, անհրածեշտ են և անխուսափելի»,- ասել է Մերկելը։

Ավելի վաղ՝ հուլիսի 20-ին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգման Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է վերանայել իր դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ:

Շարունակել կարդալ

Ալեքսանդր Լապշին,Բաքու,Բլոգեր

Լապշին

Բլոգեր Լապշինի գործով Բաքվում վճիռ է կայացվել

«Ւնտերֆակս»-ի հաղորդմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է 3 տարի ազատազրկման։ Լապշինը մեղադրվում էր  2011 և2012 թթ․ Լեռնային Ղարաբաղ  այցելելու համար։

Դատախազը պահանջել էր որպես պատիժ նշանակել 6,5 տավա ազատազրկում։

Շարունակել կարդալ

Նազարբաևը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը

NazarbaevՂազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 24-ին ստորագրել է «ԵՏՄ-ի մասին 2014 թ.-ի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքը:

Այս մասին հաղորդում է Ղազախստանի Նախագահի պաշտոնական կայքէջը:

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի օրինագիծը վավերացրել էր դեկտմբերի 18-ին, իսկ դեկտեմբերի 19-ին այն վավերացվել էր նաև խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից:

Շարունակել կարդալ

Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը

PutinՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանարպետության անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այդ մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին, ԴՌ Պետական դուման ընդունել էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը, իսկ դեկտեմբերի 17-ին այն հաստատվել էր Դաշնային ժողովի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի կողմից:

Փաստաթղթով նախատեսվում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության շրջանակում կնքված այլ միջազգային պայմանագրերին: Նշվում է, որ կվերանայվեն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կհստակեցվի ԵՏՄ-ի Միասնական մաքսային դրույքաչափը:

Վավերացված պայմանագիրը նախատեսում է 1-8 տարի անցումային շրջան՝ Հայաստանի ներմուծման մաքսային դրույքաչափերը Միասնական մաքսային դրույքաչափին համապատասխանեցնելու համար: Մասնավորապես, 12-ից 60 ամիս անցումային շրջան է նախատեսվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներմուծման համար, երեք տարի՝ մտավոր սեփականության իրավունքի և օբյեկտների պահպանության ու պաշտպանության հարցերի համաձայնեցման համար:

Անցումային շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման համար: Բացի այդ, պայմանագրով վերապահվում են այլ պետությունների տարածքով ապրանքների տարանցման առանձնահատկությունները նույնականացման հատուկ միջոցների կիրառմամբ, և կանոնակարգում են սանիտարական, անասնաբուժա-սանիտարական և կառանտինային ֆիտոսանիտարական միջոցների կիրառման հետ կապված հարցերը:

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից այս տարվա մայիսի 29-ին Աստանայում: Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահների կողմից: Համաձայն պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետությունը ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա պայմանագիրը ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ բոլոր մասնակից երկրների կողմից այն վավերացվելուց հետո, բայց ոչ շուտ, քան 2015 թ. հունվարի 1-ը:

Շարունակել կարդալ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: