Ինչպես նախապես նշել էինք այսօր մեկնարկել է Աժ արտահերթ նիստը:ԱԺ արտահերթ նստաշրջանի առաջին օրը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց մի շարք իրավախախտումների տուգանքների համաներման մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Կառավարությունն առաջարկում է համաներում կիրառել՝ չվճարված վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների համար: Խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքներին:
ԱԺ-ում ներկայացնելով օրենքի նախագիծը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ կազատվեն մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված տուգանքը վճարելու պարտականությունից. «Համաներել այն խախտումները, որոնք կատարելուց հետո քրեական գործեր են չեն հարուցվել: Համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամի չափով գումար: Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք»,- Նշեց Արդարադատության նախարարը:
Արտակ Զեյնալյանի խոսքով համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով արկարծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած վիճակում մեքենա վարելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթևեկելը և այլն խախտումներ է կատարել:
Պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձանագրեց, որ քաղաքացիները միևնույն է չէին կարոցանալու վճարել, քանի որ վճարունակ չեն, ուստի նախարարին առաջարկեց համաներման ժամկետները երկարաջգել:
Համանման կարծիք հայտնեց նաև Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաճյանը, նշելով, որ բնակչության մեծամասնությունը վարկեր ունեն, որոնք չեն կարողանում վճարել:
Նշենք, որ վերոնշյալ նախագծով կարմիր գծերի վերացում և արագաչափերի վերացում նախատեսված չեն: