Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է

Բոլոր պետությունների՝ հաջորդ սերունդների հանդեպ ունեցած պարտականությունները կարող են կատարվել միայն հանուն երեխաների՝ մեծ ջանքերի շնորհիվ: Երեխաների համաշխարհային օրը նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության գաղափարներին ու նպատակներին և աշխարհի երեխաների բարօրությանը

Երեխաների համաշխարհային օրն ամեն տարի նշվում է նոյեմբերի 20-ին։ 1954թ․ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել այս տոնը, որպես համաշխարհային եղբայրության եւ երեխաների փոխըմբռնման օր, որը նվիրվում է ամբողջ աշխարհում երեխաների բարօրության ապահովմանն ուղղված գործունեությանը։

ՄԱԿ-ը կառավարություններին առաջարկել է տոնը նշելու համար ցանկացած նպատակահարմար օր ընտրել, եւ ենթադրել է, որ Երեխայի համաշխարհային օրը կծառայի ազգերի միջեւ համերաշխության եւ համագործակցության ամրապնդմանը։ Իսկ նոյեմբերի 20-ը նշանավորում է այն օրը, երբ ասամբլեան 1959թ․ ընդունել է Երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ․՝ Երեխայի իրավունքների մասին բանաձեւը։

Երեխաներն ու դեռահասները ցանկացած հասարակության ամենախոցելի անդամներն են։ Ցավոք, ժամանակակից աշխարհում նրանց շահերն ու իրավունքները հաճախ են ոտնահարվում, ընդ որում՝ ինչպես ամենաաղքատ, այնպես էլ զարգացած երկրներում։ Կյանքի անբավարար պայմանները երեխաների իրավունքների ամենատարածված խախտումներից է։ Առանց արժանապատիվ եւ անվտանգ կացարանի, առանց սանիտարական պայմանների երեխաների համար շատ ավելի դժվար է ապրելն ու զարգանալը։

Մեկնաբանություններ