Մենք կանգնելու ենք վարչապետի կողքին. Պավլիկ Մանուկյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատավարությունը:

Նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ այսօր բոլորը կանգնել են իրական պատկերը տեսնելու առաջ:

«Մենք տարիներով, որ ասում էինք, թվում էր, թե մեր ասածը հեքիաթի ժանրից է: Ես ասել էի՝ այն հերոսները, որն ունի հայ ժողովուրդը, հայ ժողովուրդը տենչում է նրանց մահը: Երկիրը կանգնած է օրհասկան ծանր վիճակի, ասյինքն՝ պատերազմի շեմին, պետք չէ, որ տարիներ անցնեն, որ նոր տեսնեք, որ մենք ճիշտ ենք ասում: Փառք Աստծո, այսօր մենք ունենք ժողովրդի վստահելի իշխանություն՝ իր ընտրված վարչապետով, և պետք է ընդհանուր մոբլիլիզացիայով կանգնենք նրա կողքին: Մեզ տրված է հայրնեիք ունենալու հնարավորություն, հայրենիք չեն նվիրում՝ ձեռք են բերում»,- ասաց նա:

Պավլիկ Մանուկյանի խոսքերով՝ իրենք՝ Սասնա ծռերը, հայ ժողովրդի և բանակի ոգին են: Դիմելով դատավորին՝ նա ասաց, որ այսօր ավազակն ու հերոսը դիտվում են նույն խողովակով. «Իրադրության փոփոխությունից հետո մեզ տվեք հնարավորություն՝ րոպե առաջ լծվելու հայրենաշինության ու բանակաշինության գործին: Մենք գալու ենք դատարան և հասնելու ենք նրան, որ այն այրիներին, որ տեսանք, նրանց արցուքները պետք է, իրոք, արդար հատուցում ստանան»:

Վերջում Մանուկյանը հավելեց, որ իրենք կանգնելու են վարչապետի կողքին, այլ ոչ թե նրա դիմաց և խնդրեց հայ ժողովրդին սատար կանգնել, քանի որ ուրախությունը դեռ նոր է սկսվելու:

Այնուհետև՝ շարունավեց ապացույց համարվող հեռախոսային ձայնագրությունների հրապարակումը։

 

Մեկնաբանություններ