Կարծում ենք ԱԱԾ-ի ղեկավարությանը կեղծ տեղեկատվություն է տրամադրվել. «Սասնա ծռեր»

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՑ

Երեկ ԱԱԾ-ը հայտարարել էր, որ դատարանում փակված Սասնա Ծռերը իրենք են խնդրել, որ իրենց տեղափոխեն քրեակատարողական հիմնարկներ։ Սասնա Ծռերը հերքում են այդ տեղեկությունը, նրանք նման խնդրանքով չեն դիմել որևէ կառույցի կամ անձի։ Հակառակը՝ նրանք ասել են, քանի դեռ ցուցարարները դատարանի շրջակայքում են, նրանք մնալու են դատարանում։

Կարծում ենք` ԱԱԾ-ի ղեկավարությանը կեղծ տեղեկատվություն է տրամադրվել։ Ինչ վերաբերում է Սասնա Ծռերի հետ դատարանում գտնվող այլ կալանավորներին, ապա նրանք նախորդ օրն էին տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

Մեկնաբանություններ