Դիմիտրասն ընդդեմ Հունաստանի 

Դիմումատուն՝ Պանայոտիս Դիմիտրասը, ազգությամբ հույն է, ծնվել է 1953 թվականին և ապրում է Հունաստանի Գլյկա Ներա արվարձանում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է, որ Հունաստանի կառավարության պաշտոնյայի դեմ զրպարտության դեպքի համար նրա հարուցած քրեական գործի էության մասին լսում չի իրականացվել, քանի որ պաշտոնյան Հունաստանի խորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո արտոնություններ է ձեռք բերել։ Հետագայում տեղի իշխանությունների նախաձեռնությամբ քրեական գործի հարուցման փուլում հետաքննությունը մի քանի անգամ կասեցվել է, և ի վերջո պաշտոնյայի կատարած իրավախախտման վաղեմության ժամկետը լրացել է։

2007 թվականի հունիսի 1-ին Դիմումատուն զրպարտության և վիրավորանքի հիմքերով հայց է ներկայացրել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի գլխավոր քարտուղարի դեմ, ով հանդիսանում է նաև «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության  գործադիր տնօրեն։ Դիմումատուն մեղադրել է պաշտոնյային «Միջազգային հելսինկյան ֆեդերացիայի» անդամ Հունաստանում գործող «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասին կեղծ հայտարարություններ անելու մեջ։

Քրեական գործի քննության փուլում պաշտոնյան ընտրվել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր։ Դատարանը դադարեցրել է դատաքննությունը և տեղեկացրել, որ այն կարող է շարունակվել, երբ խորհրդարանը թույլատրություն տրամադրի։

2010 թվականի սեպտեմբերի 4-ին լրացել է իրավախախտման վաղեմության ժամկետը, և նույն թվականի հոկտեմբերին Հունաստանի խորհրդարանը պատգամավորների անձեռնմխելիության իրավունքի մասին որոշում է կայացրել և մերժել է խորհրդարան ներկայացված պահանջը՝ դատաքննությունը շարունակելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Հունաստանի գերագույն դատարանը կրկին քննել է Դիմումատուի ներկայացրած բողոքը, երբ պատգամավորի լիազորությունների ժամկետն ավարտվել է։

2012 թվականի հոկտեմբերի 26-ին Հունաստանի գերագույն դատարանն ավարտել է դատաքննությունը՝ պաշտոնյայի կատարած իրավախախտման վաղեմության ժամկետի լրանալու հիմքով։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի իշխանությունները գիտակցաբար սատարել են, որ պաշտոնյայի կատարած իրավախախտման վերաբերյալ իր ներկայացրած հայցն ընդունելու համար սահմանված առավելագույն ժամկետն ավարտվի, որպեսզի նա չկարողանա դիմել դատարան։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ Դիմումատուն նաև բողոքել է իր դատավարության երկար ժամկետի (ավելի քանի հինգ տարի) և բողոքը ներկայացնելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 13-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հունաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 3.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 600 եվրո՝ դատական ծախսերի համար։

Հետևյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ