Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել է համաշխարհային առևտրի դանդաղում

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ծառայությունների համաշխարհային առևտրի դանդաղում է կանխատեսել 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին։ Սույն թվականի մարտի 11-ին Ժնևում հրապարակված ԱՀԿ զեկույցում նշվել է, որ աճի տեմպերը ավելի ցածր կլինեն, քան 2019 թվականի սեպտեմբերին, և հարկ է սպասել ցուցանիշների հետագա նվազման՝ կորոնավիրուսի պատճառով։

Կազմակերպության կողմից մշակված ինդիկատորը (Ծառայությունների առևտրի բարոմետրը), որն արտացոլում է գլոբալ կոմերցիայում միտումները, կազմում է 96,8 նիշ։ Անցյալ տարվա սեպտեմբերին այն հավասար էր 98,4 նիշի։ Նշվում է, որ այս ցուցանիշը «էականորեն ցածր» է մնում, քան 100 նիշով ինդիկատորի բազային գիծը։ «Ծառայությունների համաշխարհային առևտուրը շարունակել է աճի դանդաղում ապրել 2019թ․ վերջին և 2020թ․ առաջին եռամսյակում»,- արձանագրել են փորձագետները։ Ընդգծվում է, որ այժմյան կանխատեսումը «լիարժեք հաշվի չի առնում COVID-19-ի տնտեսական ազդեցությունը», և ցուցանիշներն, «ամենայն հավանականությամբ, ավելի կիջնեն առաջիկա ամիսներին»։

ԱՀԿ-ում ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ հատկապես ցածր են այնպիսի ինդիկատորները, ինչպիսին ուղևորատար ավիափոխադրումներն են (93,5) և ծովային բեռնախցային փոխադրումները (94,3)։ Այս ոլորտներում աճը դանդաղել էր դեռևս մինչև կորոնավիրուսի բռնկումը, նշում են փորձագետները։ Կանխատեսման հեղինակները հիշեցնում են, որ ծառայությունների առևտրի աճի համաշխարհային տեմպերը արդեն անցյալ տարի դանդաղում էին ապրում՝ առաջին եռամսյակում 4,7 տոկոսից մինչև երրորդ եռամսյակում 2,8 տոկոս։

ԱՀԿ-ի Ծառայությունների առևտրի բարոմետրը ինդիկատոր է, որը տարբեր ցուցանիշները միավորում է միասնական ինդեքսի մեջ։ 100 նիշից բարձր ինդիկատորը հիմք է տալիս կոմերցիայի աճի արագացում, իսկ ցածրը՝ թուլացում կանխատեսելու համար։

Մեկնաբանություններ