ԱՄՀ-ն 20 միլիոն դոլար գումարի վարկ կտրամադրի Մոլդովային

Այսօր՝ մարտի 12-ին, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Մոլդովային վարկ տրամադրելու մասին որոշումը։ Վարկի գումարը կկազմի 20 միլիոն դոլար:

«Ձեռք բերված հիմնական նպատակներից մեկը բանկային սեկտորի վերականգնումն էր, որը, ի թիվս այլ բարեփոխումների, օգնել է ամրապնդել Մոլդովայի մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը»,-նշվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ 2016 թվականին ԱՄՀ-ն հաստատել է Մոլդովային ֆինանսական օգնության հատկացման ծրագիրը՝ տնտեսական և ֆինանսական բարեփոխումներին աջակցելու համար։ Ծրագրի արդյունքում Մոլդովան ստացել է մոտ 178,7 միլիոն դոլար: