«Մեծ յոթնակ» G7 ձևաչափին մասնակցող երկրները հանդես են եկել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման նախաձեռնությամբ։ Այս մասին հաղորդվում է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում: Հայտարարությունում լուսաբանվում են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Իրանը, Լիբիան, Ուկրաինան և Հոնկոնգը։ Փաստաթղթում նշվում է, որ յոթ մասնակից երկիր կողմնակից է բաց և արդար...
Օրեր առաջ իր հարցազրույցներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տարիներ շարունակ անտեսել է ԱՄՆ-ին և չի պաշտպանել երկրի շահերը: Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կլքեն կազմակերպությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս և ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության հնարավոր այլ փոփոխությունների...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թույլատրել է Հարավային Կորեային սահմանափակումներ կիրառել ԱՄՆ-ի դեմ։ Խոսքը վերաբերում է 84 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծմանը։ Այս մասին հրապարակվել է ԱՀԿ պաշտոնական կայքում: ԱՀԿ-ն նաև փոխհատուցման հաշվարկման բանաձև է մշակել, եթե ԱՄՆ-ն որոշի շրջանցել ԱՀԿ-ի կանոնները և դիմի պատասխան գործողությունների։
Վենեսուելան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ վենեսուելական ապրանքների ներմուծման համար սահմանված պատժամիջոցների վերաբերյալ:
Վենեսուելան կարծում է, որ սև ցուցակում հայտնված ֆիզիկական անձանց ուղևորությունների վրա կիրառվող արգելքը և առևտրային սահմանափակումները խախտում են ԱՀԿ կանոնները: Բացի այդ, Վենեսուելան պնդում է, որ վենեսուելական արտադրանքի ապրանքների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից սահմանված որոշ օրենքներ և կանոններ հակասում են 1994 թվականի Սակագների և առևտրի մասին գլխավոր համաձայնագրին։
Իր ներկայացրած բողոքում Վենեսուելան նաև անդրադարձել է ոսկու վաճառքի վերաբերյալ ԱՄՆ-ի սկզբունքին և թվային արժութային...
2019 թվականին Համաշխարհային տնտեսությունը կզգա 2018 թվականի ամբողջ ընթացքում տեղի ունեցած առևտրային պատերազմների հետևանքները: Ամերիկյան սպառողների շրջանում 2019 թվականի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք է նկատվում, իսկ ընկերություններն ավելի ցածր շահույթ են ակնկալում:
Միևնույն ժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ գլոբալ առևտրի աճը 2018 թվականի համեմատ կդանդաղի։ Փորձագետների կարծիքով՝ հիմնական խնդիրը կայանում է նրանում, թե կկարողանա՞ն, արդյոք, Վաշինգտոնը և Պեկինը առևտրային համաձայնագիր կնքել մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը։
«Եթե դա նրանց հաջողվի, գլոբալ տնտեսությանը սպառնացող վտանգը մի փոքր կնվազի: Բայց հիմա լարվածությունը պահպանվում է,...