Ամեն տարի սեպտեմբեր ամսին տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերը լուսաբանվում են մի քանի հազար լրագրողների կողմից։ ՄԱԿ-ի որոշմամբ՝ այս անգամ տարբեր երկրներից Նյու Յորք ժամանած լրագրողները կհետևեն Գլխավոր ասամբլեայի նիստին ՄԱԿ-ի հիմնական շենքից հեռու տեղակայված, գետնի տակ գտնվող բունկերից, ինչը կարող է լրջորեն բարդացնել լրագրողների աշխատանքը: Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի «Թղթակիցների ասոցացիան» և հավելել է, որ նման որոշմամաբ ՄԱԿ-ը փորձում...
Օրեր առաջ Օհայո նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և ԱՄՆ-ի նախկին ղեկավարներին։ Նա հերթական անգամ ԱՀԿ-ն որակել է որպես «համընդհանուր աղետ»։
Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ Օհայո նահանգի արդյունաբերական ոլորտում կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ այն բանից...
Հուլիսի 30-ին ՄԱԿ-ը նշում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին համատեղ պայքարել մարդկանց թրաֆիքինգի դեմ։ Նրա խոսքերով՝ այս հանցագործությունը տարածում է գտել անհավասարության, սոցիալական անկայունության և զինված հակամարտությունների պատճառով: Նա նաև նշել...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բավարարել 2015 թվականի մայիսին Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցը։ Մասնավորապես՝ Ուկրաինան բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ վագոնների ներմուծման համար սահմանափակումներ և արգելքներ սահմանելու մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։
Ուկրաինան իր բողոքի մեջ նշել է, որ Ռուսաստանը 2013 թվականից խոչընդոտում է Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության տարածք վագոնների...
ՄԱԿ-ի անդամ պետությունները չեն շտապում կատարել կազմակերպության կանոնավոր բյուջեին անդամակցության գծով իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչը ֆինանսական խնդիրներ է առաջացրել ՄԱԿ-ում: Ընթացիկ տարվա հուլիսի 26-ի դրությամբ՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին վճարումները կատարել են միայն 112 անդամ պետությունները։ Վճարումների ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 494 մլն ԱՄՆ դոլար: 2017 թվականին համապատասխան...